ԱԱԾ-ն առավոտից հետախուզական գործողություններ է իրականացրել Գագիկ Խաչատրյանի բնակության հասցեներում։ Փաստաբան Երեմ Սարգսյանի գնահատմամբ՝ այնպիսի իրեր չեն հայտնաբերվել, որոնք գործի համար էական նշանակություն ունենային, հայտնաբերվել են օրինական կարգով Գագիկ Խաչատրյանին պատկանող զենքեր։
«Գործին առնչվող փաստաթղթեր էին փնտրում, չկային, հետևաբար՝ առգրավում չի եղել, խոշոր գումարներ չեն հայտնաբերվել»։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Գագիկ Խաչատրյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, 2015 թվականից ի վեր ենթարկվել է 4 վիրահատության։ Բուժումը շարունակելու անհրաժեշտություն կա։
Այդ առումով հիմնավոր փաստաթղթեր են ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։