«Աշոտյանը դիմել է մարդու իրավունքների ԱՆպաշտպանին` Սերժի փոխարեն Գագիկ Խաչատրյանին արտահերթ կալանավորելու առիթով». Գարիկ Ղազարյան

Գարիկ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջւմ անդրադարձել է ՊԵԿ-ի նախկին պետ Գագիկ Խաչատրյանի ձերբակալման մասին լուրերին և իր կատարել է հետևյալ գրառումը.

Աշոտյանը դիմել է մարդու իրավունքների ԱՆպաշտպանին` Սերժի փոխարեն Գագիկ Խաչատրյանին արտահերթ կալանավորելու առիթով:

Ինչպես նաեւ հայտարարել է, որ այստեղ բացահայտ հովանավորչություն եւ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում:

Ըստ ամենայնի Խաչատրյանը կաշառել է իրավապահներին ` իր հերթը առաջ գցելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն շոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

Հետևելով, թե ինչ արագությամբ և սրությամբ են զարգանում իրադարձությունները Ամուլսարի հետ կապված՝ նորից կրկնում եմ, բռնեք Սերժին: Դա է ձեր միակ հնարավորությունը խուսափելու արյունից: Դուք ձեր ստերով, ապիկարությամբ և նենգությամբ մշտապես ամեն ինչ տարել եք արյան: 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանն արդեն գնացել էր զոհոհության, և երկիրը չթաթախվեց իր սեփական քաղաքացիների արյան մեջ:

Ձերբակալեք նրան, որ կրկին արյուն չթափվի: Սերժը սովոր է պետությանը հասցվող հարվածներն ընդունել իր վրա: Նա ուդառ պահող է:

Աշոտյանը դիմել է մարդու իրավունքների ԱՆպաշտպանին` Սերժի փոխարեն Գագիկ Խաչատրյանին արտահերթ կալանավորելու առիթով:…

Posted by Գարիկ Ղազարյան on Tuesday, August 27, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ