Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին նույն ճակատագիրն է սպառնում, ինչ-որ 2015-ի փետրվարից հետո նրա խնամուն՝ Գագիկ Ծառուկյանին. որոշում է կայացվել ստուգումներ սկսել Հովիկ Աբրահամյանին պատկանող ձեռնարկություններում:
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալուց հետո ինտենսիվ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Աբրահամյանը դիմել է իր խնամուն՝ Գագիկ Ծառուկյանին:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից փորձել է պարզել՝ արդյոք Աբրահամյանը դիմել է Ծառուկյանին, ի՞նչ են նրանք քննարկել և ի՞նչ որոշման են հանգել:
Իվետա Տոնոյանը պատասխանել է. «Պարոն Ծառուկյանի եւ պարոն Աբրահամյանի միջև նման քննարկում ու խոսակցություն ընդհանրապես չի եղել»:
Մանրամասներ տեսանյութում՝