ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր ֆեյսբուքյան էջում ուրախ լուր է հաղորդել` հայտնելով, որ էապես կբարձրանա ԱԻՆ Փրկարար ծառայության կրտսեր կազմի աշխատավարձը:
«Սիրելի փրկարարնե՛ր, քիչ առաջ ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկումների արդյունքներով՝ որոշում կայացվեց հոկտեմբերի 1-ից շոշափելի բարձրացնել փրկարարների աշխատավարձը:
Էապես կբարձրանա հատկապես ԱԻՆ Փրկարար ծառայության կրտսեր կազմի աշխատավարձը:
Շնորհակալ եմ վարչապետին աջակցության համար:
Շնորհակալ եմ մեր հերոս-փրկարարներին ծառայության համար … Խիղճ և խաղաղություն բոլորիս»,- գրել է Ցոլակյանը:
Սիրելի փրկարարնե՛րքիչ առաջ ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Քննարկումների…
Posted by Ֆելիքս Ցոլակյան / Feliks Tsolakyan on Tuesday, August 27, 2019