Ովքեր են եղել սպանողները. ինտրիգ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանից

Հայաստանում բանակն առաջին անգամ Երեւան է մտել 1996-ին, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: 1996-ի իրադարձությունների կապակցությամբ այդ հիշատակումները նոր չեն, եւ իբրեւ հակափաստարկ բերվում է այն, որ ընդդիմությունը գնացել է ԱԺ ճաղերը կոտրելու: Որքանով է ամուր այդ հակափաստարկը, պատասխանում է թերեւս այդ շրջանում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հայտնի խոսքը «100 տոկոս ձայնի» մասին:

Հայկ Ալումյանը նաեւ հայտարարել է, որ մարտի 1-ի գործում կա տասը զոհ, բայց մինչեւ հստակ չբացահայտվի, թե ով է եղել ամեն զոհի դեպքում կոնկրետ մարդասպանը, անհնարին է ասել, թե ով է եղել հրաման տվողը: Ըստ նրա, պետք է պարզել դեռ, թե ո՞ր կողմից են եղել սպանողները:

Մարտիմեկյան գործի առանցքային հանգամանքը անշուշտ զոհերն են: Եթե չլինեին զոհեր, ապա մարտի 1-ն իր «պատվավոր» տեղը կունենար Հայաստանում քաղաքական մրցակցությունը բռնությամբ եւ ուժով ճնշելու բոլոր այն փորձերի շարքում, որ տարբեր առիթներով եղել են Հայաստանում առնվազն 1995-96 թվականների ընտրական փուլից սկսած, թեեւ Պարույր Հայրիկյանը սկսում է 1991 թվականի Պառավաքարից:

Զոհերի հարցում կա մեկ մեղադրանք՝ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար ձերբակալկվեց, մեղադրվեց ու կալանվեց Գեղամ Պետրոսյանը՝ ներքին զորքերի շտաբի նախկին պետը, բայց օրերս նա ազատ արձակվեց՝ նրա կալանքի ժամկետը լրացել էր, իսկ նորը քննչական խումբը չպահանջեց:

Մանրամասները տեսանյութում՝

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ