Դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության նոր հեռուստասերիալում, պատրաստվում է «Երկնագույն շան աչքերը» ներկայացման պրեմիերային:
Նա նաև հասցնում է իր երկրպագուներին պարբերաբար ներկայանալ նորաոճ կերպարներով։
Ինչպես լուսանկարներին կցված գրառումներից է երևում, դերասանուհին ներկայումս աշխատանքային խիտ գրաֆիկ ունի, ինչն իրեն թույլ չի տալիս մեկնել ամառային հագստի։
Հիշեցնենք, որ Իննան ծնվել է Հայաստանի ամենահյուսիսային` Տաշիր քաղաքում: Անընդհատ տեղափոխվել է տարբեր քաղաքներ, նաեւ Հայաստանից դուրս, մոտ 4-5 դպրոց է փոխել:
Պատճառը եղել է հայրիկի աշխատանքները: Դպրոցն ավարտել է Ստեփանավանում, որից հետո տեղափոխվել Երեւան: