Հարստությունը մարդկանց տրվում է երեք պատճառներով: Հարուստ մարդկանց դիտելով` տեսնում ենք, որ նրանցից շատեր բարի են, շատերը չար ու ամբարտավան, իսկ շատերն էլ` անարժան:
Ինչ վերաբերում է բարիներին, ապա Աստված նրանց հարստություն է տալիս, որպեսզի նրանք կարոտյալներին օգնեն և շատերին օգուտ տան:
Սովորաբար հարստությունը ո՛չ ավելի իմաստուն է դարձնում, ո՛չ ավելի զուսպ, ո՛չ բարի, ո՛չ մարդասեր և հոգու մեջ ոչ մի այլ առաքինություն չի դնում կամ պատվաստում: Եվ դու չես կարող ասել, որ այն ցանկալի կամ գայթակղիչ է քեզ համար հանուն այդ բարիքներից որևէ մեկի, որովհետև այն ոչ միայն չի կարող դրանցից մեկը սերմանել ու մշակել քո մեջ, այլև ընդհակառակը` անգամ վնասում և խանգարում է, եթե դրանք նախապես արդեն առկա են, իսկ ոմանց նույնիսկ դուրս է վտարում և մտցնում այն, ինչ ներհակ է դրանց:
Տեսանյութը ստորև…