Բոլորին վաղուց հայտնին բացահայտվեց․․․․․ միլիոնավոր դոլարների չարաշահումներ

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն օգոստոսի 27-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում տեղի ունեցող խուզարկությանը: Նա հայտնեց՝ Գագիկ Խաչատրյանին դեռ չեն ձերբակալել:

«Վաղ առավոտից Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, առանձնատանը, տարածքներում, նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում»,- ասաց նա:

Վանեցյանը հայտնեց՝ դեռևս շարունակվում է խուզարկությունը, և խուզարկության ավարտից հետո Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ