«Երկու շաբաթ առաջ գնում եմ աշխատանքի, առավոտ շուտ տեսազանգ եմ ստանում Ավինյանից…».Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Երկու շաբաթ առաջ գնում եմ աշխատանքի, առավոտ շուտ տեսազանգ եմ ստանում Ավինյանից.

– Հա Զառ ջան:
– Ի՞նչ:
– Զանգել ես:
– Չէ, ես չեմ եղել, նոր եմ գալիս աշխատանքի:

Երեք օր անց նույն ժամին զանգ եմ ստանում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալից՝ նույն պատճառաբանությամբ:

 

Իսկ այսօր մյուս տեղակալն էր զանգել:

Հավանաբար սենյակս մաքրող կինը հեռախոսը մաքրելիս ավտոմատ զանգ է թողնում բոլոր նրանց, ում նախորդ օրը երեկոյան զանգել եմ:

Ասածս ինչ է, վաղվա զանգը Hakob Arshakyan-ին է լինելու»:

Նյութի աղբյուր՝ ՀԱՅ ՄԵԴԻԱԲԼՈԿ

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ