Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գեղեցիկ դիմահարդարումը։
Իր Ինստագրամում հրապարակված լուսանկարում Իվետան սպիտակ ժակետ է կրում։ Նա նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։
«Թող բացվի առավոտը թարմ»,- մեկնաբանություններում գրել է ոճային երգչուհին՝ լավ օր մաղթելով բոլորին։