«Ծնվեց մեր 5-երորդ թոռնիկը…». Աշոտ Ղազարյան

Դերասան, հումորիստ Աշոտ Ղազարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ինքն արդեն ոչ թե չորս, այլ հինգ թոռնիկների պապիկ է։

Նշենք՝ դերասանի ավագ թոռնուհին Անահիտ Ադամյանն է, ով արդեն, որպես երգչուհի հայտնի է լայն շրջանակներում, նրա կրտսեր եղբայրը՝ Բորյան ևս երգում է: Աշոտ Ղազարյանի մյուս թոռնուհին Ինեսան է, ըստ դերասան-պապիկի, Ինեսան լավ նկարում է, իսկ թոռնիկներից ամենափոքրիկը կրում է պապիկի անունը։

Դերասանը ֆեյբուքյան էջում տեղադրել է վարդագույն զարդարված տորթ ու մակագրել․

«Ծնվեց մեր հինգերորդ թոռնիկը՝ երրորդ աղջիկ թոռնիկը»։

Հիշեցնենք, որ Աշոտ Ղազարյանը   հայ դերասան, հաղորդավար, կատակերգու և երգիչ է։ ՀՀ ժողովրդական արտիստ (2014) է։ Ավարտել է Երևանի Չարենցի անվան միջնակարգ դպրոցը։ 1968-1973 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ