«Իռան իմ առաջին կինն է եղել». Իգոր Կրուտոյի անկեղծ խոստովանությունը

Կոմպոիզտոր Իգոր Կրուտոյը խոստովանություն է արել երգչուհու հետ համագործակցության մասին։ Տարիներ առաջ տեղեկություններ էին պտտվում կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի եւ երգչուհի Իրինա Ալեգրովայի սիրավեպի մասին։

«Նոր ալիք» երիտասարդ երաժիշտների մրցույթի ժյուրիի անդամ Իգորը  անկեղծ խոստովանություն է արել. «Իռան իմ առաջին կինն է եղել։ Առաջինը ստեղծագործական առումով, ով կատարեց իմ երգը»:

Մաեստրոն դարձել է երգչուհու գլխավոր հիթերի հեղինակը՝ «Я тучи разведу руками», «Свадебные цветы», «Незаконченный роман»։ Ի դեպ, «Незаконченный роман» հիթի թողարկումից հետո շատերը հավատացին, որ երաժշտական կոմպոզիցիայի սյուժեն հիմնված է իրական իրադարձությունների՝ երգչուհու ենթադրյալ սիրավեպի վրա։

Սակայն դրանք մինչ այսօր չեն հաստատվել։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ