ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Մանկավարժական համալսարանի ավագ դպրոց, Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոց և Նոր Նորքի թիվ 142 ավագ դպրոց:
Կրթական այս հաստատություններում տեղի են ունենում նորոգման ու վերակառուցման աշխատանքներ:
«Նոր Հայաստանում` նոր դպրոց… Աշխատանքները սկսվել են»:
Նման գրառմամբ ֆեյսբուքյան ուղիղ միացումներ է իրականացրել Արայիկ Հարությունյանը
ֆեյսբուքյան իր էջում, իսկ Նոր Նորքի թիվ 142 դպրոցում նաև նշել է՝
«Էն որ Աշոտյանն ասում էր՝ Ձեզ լավ ժառանգություն ենք թողել՝ էս ա…»: