«Կարեն Խաչատրյանն էլ է բերման ենթարկվելու». Արթուր Վանեցյանը՝ Գագիկ Խաչատրյանին բերման ենթարկելու մասին

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տանը, նրան պատկանող տարածքներում տեղի ունեցող խուզարկությունից հետո, նա բերման կենթարկվի ԱԱԾ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Գագիկ Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել։ Վաղ առավոտից ԱԱԾ քննչական դեպարտամենտը խուզարկություններ է իրականացնում Խաչատրյանին պատկանող առանձնատանը, տարածքներում, ինչպես նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում։ Այս պահին խուզարկություն է ընթանում Ֆինանսների նախկին նախարարի`Ծաղկաձորում գտնվող տանը։ Խուզարկության ավարտից հետո նա բերման կենթարկվի»,–ասաց նա։

Վանեցյանի խոսքով` նրա դեմ քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերի վատնման, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է։

Արթուր Վանեցյանը հայտնեց նաև, որ Խաչատրյանն այդ խախտումներն արել է պաշտոնավարման տարիների ընթացքում։ «Չի բացառվում, որ նրա դեմ հարուցված մեղադրանքը կլրացվի նաև այլ հոդվածներով։ ԱԱԾ–ն պատվերով կամ ցանկություններով որևէ մեկին չի ձերբակալում. կատարվել է մեծ ծավալի աշխատանք, կան ապացույցներ, որոնք մեզ թույլ են տալիս նման գործողությունների դիմել։ Խաչատրյանն իր դեմ հարուցված քրգործի շրջանակներում մի քանի անգամ քննչական դեպարտամենտ է հրավիրվել, որպես վկա հարցաքննվել»,–ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ