Նոր խայտառակություն ! Քոչարյանը շեղելու է հանրության ուշադրությունը

Օգոստոսի 29-ին Սահմանադրական դատարանում մեկնարկում է մի գործընթաց, որը կարող է ունենալ և, թերևս, անխուսափելիորեն կունենա ներքաղաքական ազդեցության բազմաշերտ դրսևորում: Խոսքը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումի կամ, ավելի շուտ, դիմումներից մեկի քննության գրավոր գործընթացի մեկնարկի մասին է:

ՍԴ-ն հայտարարել է, որ սկսում է գրավոր ընթացակարգով քննության գործընթաց, որը քննարկելու է Քրեական օրենսգրքի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դրույթների սահմանադրականության հարցը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դրա կիրառման համատեքստում:

Այս քննարկումը, անշուշտ, վերաբերելու է մարտիմեկյան գործին և, եթե ՍԴ-ն կայացնի երկրորդ նախագահի համար դրական որոշում, ապա սա ոչ միայն մարտիմեկյան գործի, այլ ընդհանրապես ներքաղաքական իրավիճակի նոր շրջադարձ է լինելու: Այստեղ հնարավոր սցենարները բազմազան են, սակայն ընդհանուր առմամբ գործելու է «թեժ աշնան» տրամաբանությունը: Այստեղ, սակայն, հետաքրքիր է մի բան, որ մենք արդեն իսկ գործ ունենք իրավիճակը արդեն իսկ թեժացրած Ամուլսարի գործի հետ:

Եվ այստեղ հարց է առաջանում, թե ՍԴ սկսելիք գործընթացը որքանո՞վ է այսպես ասած՝ լրացնելու եղած թեժությունը և գումարվելու Ամուլսարի վրա, և որքանով է «հանելու» թեժությունն Ամուլսարից, այն իմաստով, որ շեղելու է հանրության ուշադրությունն ամուլսարյան խնդրից դեպի ՍԴ քննարկումներ: Այլ կերպ ասած, Սահմանադրական դատարանի քննարկումն ու սկսելիք գործընթացը իշխանության համար խնդիր է ստեղծելու մարտիմեկյան գործում Ռոբերտ Քոչարյանի կալանքի շարունակությա՞ն և ընդհանրապես գործի տրամաբանությա՞ն հարցում՝ գումարելով այդ խնդիրը Ամուլսարի բարդ իրավիճակին, թե՞ տեղի է ունենալու հակառակը, և ՍԴ-ն, սկսելով երկրորդ նախագահի պաշտպանների դիմումի քննարկումը, իշխանությանը կամա, թե ակամա տալիս է հանրությանը այդ թեմայի շուրջ մոբիլիզացնելու և քաղաքական իմաստով Ամուլսարի իրավիճակին հակադրելու, այսպես ասած՝ «սլաքը» փոխելու հնարավորություն:

Խոշոր հաշվով, անկասկած է, որ երկու խնդիրներն էլ ինքնին բավականին մեծ են մեկով մյուսից շեղելու և, այսպես ասած, այդ ֆոնին որևէ որոշում կայացնելու համար, սակայն զուտ մարտավարական իմաստով այդ մեթոդաբանության էֆեկտիվությունը դիտարկելի լինել կարող է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ