«Խուզարկության ավարտից հետո Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ». Վանեցյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն օգոստոսի 27-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում տեղի ունեցող խուզարկությանը:

Նա հայտնեց՝ Գագիկ Խաչատրյանին դեռ չեն ձերբակալել:

Վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակելի, ինչպես նաև գրասենյակային մի քանի տարածքներում։

Հիշեցնենք, որ մինչ այս մամուլում տարածված լուրերի` Հայաստանում նոր ներդրումային ծրագրի հետևում կանգնած է հենց Գագիկ Խաչատրյանը։ Խոսքը «Մարիոթ Ինթերնեյշնլ» միջազգային ընկերության ներդրումային նոր ծրագրի մասին է։

Արթուր Վանեցյանի ճեպազրույցը ԱԱԾ-ի մոտից՝ ուղիղ

Արթուր Վանեցյանի ճեպազրույցը ԱԱԾ-ի մոտից՝ ուղիղ

Posted by Tert.am on Tuesday, August 27, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ