shamshyan.com — ի տեղեկություններով Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնսավածքներով 2 քաղաքացի, իսկ 1 հոգի էլ՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքի հետքերով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել էրեբունի վարչական շրջանի Աճեմյան փողոցի 209 հասցեից: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ,
Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի և քննչակա բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են վիրավորներից 2-ի ինքնությունը. նրանք են՝ 29-ամյա Գևորգ Հարությունյանը, 44-ամյա Արման Ապիյանը, մյուսի տվյալները ճշտվում են:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում էրեբունու քննիչները: ժամանել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քնիչները տաք հետքերով արդեն հանցագործությունը կատարող անձանց հետքի վրա են ու կարճ ժամանակում նրանք հանցագործությունը կատարած անձանց կապացուցեն, թե ում օրն է 40 օր:
Փաստի առթիվ քննչական բաժնի պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար է նշանակվել բաժնի պետի տեղակալ Գ. Մաթևոսյանը: Նշված հասցեում՝ բաղնիքի ներսում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Մակարով ատրճանակի պահունակ, որի վրա կային արյան հետքեր:
Մանրամասները shamshyan.com