Մոծակի խայթոցն առաջացրել է սրտի կանգ եւ կինը կոմայի մեջ է հայտնվել

Անգլիական Դագենհամ քաղաքից 25-ամյա Քիմ Ռոբինսոնը մոծակի խայթոցի պատճառով բախվել է լուրջ խնդիրների՝ նրա սիրտը 3 րոպեով կանգ է առել:

Նա  սուր ցավ է զգացել աջ կոճում, որտեղ խայթել էր մոծակը: Խայթոցի տեղը քորվում էր, իսկ հաջորդ օրը բորբոքվել է, բայց Քիմը մի քանի օր դրան մեծ նշանակություն չի տվել:

Այնուամենայնիվ նա որոշեց հիվանդանոց դիմել, եւ նրա մոտ հայտնաբերել են  նեկրոտիկ ֆասցիիտ՝ ինֆեկցիա: Քիմը շտապ վիրահատության կարիք ուներ, եւ ոտքն անդամահատելու վտանգ կար:

Վարակման պատճառով Քիմի մոտ սեպսիս է զարգացել: Վիրահատության ժամանակ թոքերի հետ կապված խնդիրներ են առաջացել, իսկ սիրտը 3 րոպեով կանգ է առել: Ստիպված նրան 5 օրով արհեստական կոմայի մեջ են դրել:

Նա հիվանդանոցում է անցկացրել 5 շաբաթ, որից հետո նրան տեղափոխել են այլ կլինիկա, որտեղ կատարվել է ոտքի մաշկի փոխպատվաստում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ