Քրեական աշխարհի քամին վերածվում է փոթորիկի․․․․․․

Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանին (Դոն Պիպո) մոտ 20 օր առաջ բերման են ենթարկել ոստիկանություն։ Դեպքը տեղի է ունեցել Դիլիջանում։ Համացանցում հայտնված տեսանյութից երեւում է, թե ինչպես է բերման ենթարկելու պահին Արթուր Ասատրյանը փորձում դիմադրել, ընկնում է հատակին։

Արթուր Ասատրյանի կողմնակիցները տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո պահանջել են պատասխանատվության ենթարկել ոստիկաններին՝ այդ թվում նրան, ով գաղտնի նկարահանել է այս կադրերը։  Ոստիկանությունից դեպքի վերաբերյալ պարզաբանում են, որ ոստիկանությունը իր լիազորությունների շրջանակում մշտապես կանխարգելիչ գործողություններ է իրականացնում։

Դոն Պիպոյի վերաբերյալ քրեական գործ կա․ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը)։ Նա գրավով կալանքից ազատ է արձակվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ