Թուրքիայում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի ժամանակ Հայաստանի մասին հարց է հնչել, որին սխալ պատասխան տալով՝ մասնակիցը զրկվել է մոտ 4000 դոլար վաստակելու հնարավորությունից:
Ըստ Hurriyet-ի` հայտնի դերասան, հաղորդավար Մուրաթ Յըլդըրըմը հնչեցրել է հետևյալ հարցը: «Թուրքիան նշված երկրներից որի՞ հետ ունի ամենաերկար ցամաքային սահմանը»։
Տարբերակներ՝
- A. Հայաստան
- B. Վրաստան
- C. Հունաստան
- D. Բուլղարիա
Մասնակիցն օգտվել է 50։50 տարբերակից, որի արդյունքում մնացել են Հայաստանի և Բուլղարիայի տարբերակները։
Վերջինս ընտրել է Բուլղարիայի տարբերակը և սխալվել։ Հիշեցնենք, որ հայ-թուրքական սահմանի երկարությունը կազմում է 328 կմ։