Հրդեհից հսկայկան կորուստներ կրած «Վեգա»-ն ապահովագրված էր. մանրամասներ

«Մալաթիա» մոլի հրդեհի հետևանքով «Վեգա» ընկերությունը միլինավոր դոլարների վնասներ է կրել: Այդ մասին ArmDaily.am-ին հայտնեց «Վեգա» ընկերության մարկետինգի և զարգացման գծով տնօրեն Արթուր Չոբանյանը: Հարցին՝ «Վեգա»-ն ունե՞ր ապահովագրություն, Չոբանյանն պատասխանեց.

«Այո, ընկերությունն ունի ապահովագրություն: Բայց քանի որ վնասները հսկայական չափերի են, դրանց գնահատելը 2 օրվա գործ չէ»:

Նշենք, որ հրդեհի պատճառները դեռս հայտի չեն: ԱԻՆ-ը գործի առնչությամբ նյութեր է պատրաստում և ուղարկելու է դատախազություն:

Համեմատելու համար նշենք, որ նման մասշտաբի հրդեհ բռնկվել էր նաև 2013-ին «Սպայկա» ընկերությունում: Որոշ տեղեկությունների համաձայն հրդեհի վնասն ամբողջությամբ փոխհատուցվեց ապահովագրության միջոցով: Նաև նշվում էր, որ «Սպայկա»-յի հրդեհից տնօրինությունն այսպես ասած «օգուտով էր դուրս եկել», քանի որ ապահովագրությունը ոչ միայն փակել էր ծախսերը, այլ նաև հատուցվել էր վնասից շատ գումար:

Իսկ հետո նոր վարկած տարածվեց. բանն այն է, որ «Սպայկան», ինչպես և ցանկացած նման մասշտաբի ընկերություն մեծաքանակ վարկեր ուներ բանկերում, և, ըստ այդ լուրերի՝ վերադարձնելու դժվարություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ