«Նիկոլից յան տվեք…». Երգչուհի Սոնան «շշել» է

Երգչուհի Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դիմում եմ բոլոր լրատվականներին, ես միշտ կանգնած եմ եղել իմ ժողովրդի կողքին ի տարբերություն Ձեզ և Ձեր կայքի ես վայելում եմ ժողովրդի սերն ու հարգանքը նաև շատ-շատ մարդկանց ովքեր վաճառում կամ վաճառվում են նախկին կարավարությանը, ես չեմ վաճառվում և չեմ վաճառում իմ Հայրենիքը ,դա իմ տեսակը չէ որ վաճառեմ անձս կամ Հայրենիքս :Այո, ես ինչ անում եմ,անում եմ ժողովրդի համար :

Այո, ես կանգնած եմ եղել թավշյա հեղափոխության կողքին որի համար հպարտ եմ, որ իմ մասնակցությունս եմ ունեցել այդ օրերին այնտեղ լինելով,որտեղ իմ Հայ ժողովուրդն էր: Չեմ վախեցել շատերի պես, որ կկորցնեմ աշխատանքս,շատերի պես չեմ հայտնվել այն ժամանակ, երբ արդեն ամեն ինչ ավարտված էր, և չեմ քծնել, որ ինչ-որ բանի ակնկալիք ունենամ:

Հարկ եղած դեպքում նորից պատրաստ եմ կանգնեմ իմ ժողովրդի կողքին, բայց հույս ունեմ, որ նման բան չի կրկնվի քանի, որ ունենք լիգիտիմ իշխանություն, ովքեր անվեհապահորեն ծառայում են Հայաստանի Հանրապետությանը,որի համաեր շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:Ինչ վերաբերում է Ամուլսարին,ես առաջիններից մեկն եմ եղել որ դեմ եմ եղել ամուլսարի շահագործմանը, ասել եմ սարը պետք է մնա սար :

Դիմում եմ վարչապետին, Պարոն Փաշինյանին, դատի տվեք նախկին ՀՀ կառավարության այն կազմին, ովքեր որպես հիմք ընդունել են և «Լիդիանի» հետ պայմանագիր կնքելու ՇՄԱԳ-ի դրական որոշում տվել, լսեք ժողովրդի ձայնը և կխնդրեմ որպես ՀՀ քաղաքացի ուշադրություն դարձրեք այն լրատվականներին, որոնք սուտ տեղեկատվություն են տարածում : Նաև զգուշացնում եմ բոլոր լրատվականներին՝ ովքեր սրանից հետո ինչ-որ անհարգալից նյութ կտեղադրեն իմ անձի և ընտանիքիս հետ կապված դիմելու եմ ոստիկանություն» :

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ