Երեկ՝ օգոստոսի 25-ին, թալանել են Գոռ Վարդանյանի եղբոր՝ Դուքենդո ֆեդերացիայի նախագահ, 46-ամյա Հայկ Վարդանյանի ավտոտնակը:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, երեկ Հ. Վարդանյանը ահազանգել է ոստիկանության կենտրոնական բաժին:
Հ. Վարդանյանը հայտնել է , որ օգոստոսի 12-ից մինչև օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Տերյան փողոցի 62 շենքի բակում գտնվող իր ավտոտնակի դռան փականը և այնտեղից գողացել Stels տիպի հեծանիվը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: