Ազգային ժողովի բակում բացվեց Հայկական առաջին միջազգային ֆոտո-ֆեստի ցուցահանդեսը

Ազգային Ժողովում տեղի ունեցավ միջազգային առաջին ֆոտոֆեստիվալի բացումը:

Ցուցահանդեսը հովանավորում են «Թովմասյան» հիմնադրամը և all.me հարթակը: Ցուցադրությանը ներկայացվեցին միջազգային հեղինակություն ունեցող լուսանկարիչների՝ 20 տարբեր երկրներից Հայաստան բերված աշխատանքները:

Ցուցահանդեսի ընթացքում ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ով ողջունեց ցուցադրության գաղափարը՝ հույս հայտնելով, որ նման միջոցառումները կլինեն շարունակական:

Ցուցահանդեսի կազմակերպիչներից Տաթևիկ Մնացականյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսը ներկայացված է 39 տարբեր հարթակներում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ