Ամազոնի հրդեհները մարելու համար 20 մլն եվրո կնվիրաբերեն

Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ G7 երկրները ֆինանսական օգնություն կուղարկեն Ամազոնում հրդեհները մարելու համար:

Հայտարարությունը արվել G7 գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել Ֆրանսիայում:

Ըստ նրա խոսքերի` ֆինանսական օգնությունը կկազմի 20 մլն եվրո: Մակրոնն ընդգծել է.

«Ամազոնի երկրներին առնվազն 20 մլն եվրո օգնությունը կուղարկենք անմիջապես»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ