Փոքրիկի քաղցկեղը բժիշկները շփոթել էին ջրակալման հետ

9 ամսական Ֆրեդդին պայքարում է քաղցկեղի հազվագյոևտ տեսակի դեմ, որը բժիշկները նախկինում ջրակալում էին կարծել:

Փոքրիկի ծնողները ուշադրություն են դարձրել ամորձապարկի շրջանում կոշտացմանը, ինչի պատճառով դիմել են բժշկի: Մինչ այդ բժիշկները, չանցկացնելով բոլոր անհրաժեշտ հետազոտությունները Ֆրեդդիի մոտ հիդրոցելե էին ախտորոշել եւ խորհուրդ տվել դիմել բժշկական խորհրդատվության, երբ կլրանա երեխայի 18 ամսականը:

Մինչ այդ փոքրիկի հարազատները, նկատելով փոքրիկի առողջության վատթարացումը, որոշում էին ընդունել նորից դիմել հիվանդանոց: Արդյունքում փոքրիկին աջ ամորձու հեռացման վիրահատություն էր պահանջվել, որից հետո ուռուցքային զանգվածն ուղարկել էին բիոպսիայի:

5 օր անց անց անմխիթարական արդյունքներ էին ստացվել. երեխայի մոտ էկտոմեզենխիմոմա էր հայտնաբերվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ