Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը, նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ։
Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակված լուսանկարում ընկերուհիները շքեղ կերպարում են։
Անահիտ Սիմոնյանը նախապատվություն է տվել կապույտ կարճ զգեստին, որը բաց է ուսերի հատվածում։ Նա նուրբ վզնոց է կրում եւ փոքրիկ պայուսակ։ Լիլիթ Բաբասյանը վառ զգեստ է ընտրել։ Նա կերպարն ամբողջացրել է սեւ պայուսակով եւ խոշոր աքսեսուարներով: