Աբսուրդ է, որ ընտանիքի կազմը կարող է փոխվել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից հետո․ նախարար

Գրեթե շանս չկա, որ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի ԱԺ կհասնի։ Այս մասին օգոստոսի 26-ին` լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարի խոսքերով` այս թեման իրեն «բավական սպառել է»։ Բոլոր հնարավոր փաստարկներն ու հակափաստարկներն արդեն հնչել են:

«Մինչև մենք Վենետիկի հանձնաժողովից ստանանք պատասխան, դա կլինի մինչև հոկտեմբեր, մինչև կառավարությունում կրկին քննարկենք, մինչև ուղարկենք Սահմանադրական դատարան, դա պրոցես է, որը պետք է անցնի»,- լրագրողներին ասել է Ռուստամ Բադասյանը:

Մանրամասները` տեսանյութում

Նյութի աղբյուր՝ SHANTNEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ