Նախընտրական թեժ բանավեճ Լենա Նազարյանի և Արփինե Հովհաննիսյանի միջև

ՀՀԿ-ն այս տարիներին անմարդկային սոցիալական քաղաքականություն է վարել, մարդիկ տառապել են աղքատությունից, հատկապես մարզերում. «5-րդ ալիք»-ի եթերում «Դեմ առ դեմ» նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարեց Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Լենա Նազարյանը:

Ըստ նրա՝ խոսքը ոչ միայն նյութականի պակասի մասին է, այլև դրսևորում է նաև վատ ճանապարհների, աղտոտված շրջակա միջավայրի, տրանսպորտի և այլնի հետ:

«Հիմա ՀՀԿ-ն աջ ու ձախ խոսում է անվտանգությունից, բայց տարիներ շարունակ մարդկանց կեցությունը եղել է վտանգված: Հիմա եթե ՀՀԿ-ում մտահոգված լինեին, կառավարությունն այսքան մտահոգություններ չէր ունենա»,- ասաց Նազարյանը:

Նա ներկայացրեց ծրագրային դրույթներից կետեր, ըստ որոնց՝ 5 տոկոսային կետով աղքատություն են կրճատելու 5 տարում, և թիրախավորելու են ոչ թե նպաստ ստանալը, այլ աշխատանքը:

Լենա Նազարյանը նշեց, որ այս ամենը խարսխված է տնտեսական աճի վրա, որը պետք է ունենա սոցիալական արդյունք: Ըստ նրա՝ 2017-ին բարձր տնտեսական աճ կար, բայց այն չանդրադարձավ սոցիալական վիճակի վրա, քանի որ դրանք զուտ վիճակագրական տվյալներ էին:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ