Վարչապետ Փաշինյանը կմեկնի Լեհաստան

Մի քանի մայրցամաքների գրեթե 4,5 հազար մասնակիցներ սեպտեմբերի 3-4-ը կհավաքվեն Լեհաստանի Կրինիցա-Զդրույ քաղաքում՝ մասնակցելու 29-րդ տնտեսական համաժողովին:

Նրանք կխոսեն միջազգային հարաբերությունների քաղաքականության և տնտեսական հիմնախնդիրների մասին:

Ինչպես տեղեկացնում է Համաժողովի կայքը, միջոցառման կարևոր հյուրերից մեկը կլինի Հարավային Կովկասի տարածաշրջանում քաղաքական փոփոխությունների ստեղծողը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ