Քրիստինա Սարգսյանը կրկին անգամ հանդես է գալու որպես Kristina Si

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երգչուհի Քրիստինա Սարգսյանը՝ Kristina Si-ն, հրաժարվել է իր հայցից, համաձայն որի ինքը Black Star ապրանքանիշից պահանջում էր իր բեմական կեղծանունն ու հեղինակային իրավունքները որոշ ստեղծագործությունների վրա:

StarHit ռուսական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Քրիստինան նշել է. «Ուրախ եմ հայտնելու, որ շուտով մենք միասին երգելու ենք։ Black Star-ի թիմի հետ եկել ենք համաձայնության։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տղաներին, որ աջակցեցին կարիերայիս կայացման հարցում, օգնեցին ապագայիս համար երգեր ստեղծել։

Մեր տեսակետները չհամընկան, ինչն էլ խնդիրներ առաջացրեց, բայց ամեն ինչ հետևում է, հուրախություն ինձ ես կվերականգնեմ իմ համերգային և ստեղծագործական գործունեությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ