ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Վաչիկի Հակոբյանը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Արփիի լուսանկարները:
Հիշեցնենք, որ 1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ։ 2001 թվականին ավարտել է մի շարք դասընթացներ Ամերիկյան համալսարանում: 2003-2008 թթ. աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, որպես լրագրող:
2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Աննա Հակոբյանը ստանձնել է թերթի գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, իսկ 2013 թվականից՝ թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: