ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով․
«Մեր Չալոյի պատմությունը
Նախկինում Չալոն «Լիդիան» ընկերության շներից էր։
Բայց երբ սկսվեց Ամուլսարի շահագործման դեմ բնապահպանական շարժումը, Չալոն անցավ ջերմուկցիների եւ բնապահպանների կողմը և հիմա դեպի Ամուլսար տանող «պաշտպանական» երկրորդ պոստում արդեն մեկ տարուց ավելի է՝ պահում է դիրքերը։
Շշմելու պատմություն է, որ երեկ պատմեցին դիրքերը պահող տղաները»։