«Ինչպե՞ս վաճառել Հայաստանի ոսկին և չհիվանդանալ մահացու տենդով». Նվեր Մնացականյան

Տարիներ առաջ մի շատ հայտնի գիտնական իմ խնդրանքով համեմատելով ծովափնյա Վրաստանը ծովազուրկ Հայաստանի հետ, վրացական դրախտին հակադրեց Մենդելեևի աղյուսակի տարրերով հարուստ հայկական ընդերքը, որը պետք է շահագործել, ոչ թե հոշոտել՝ քմծիծաղում էր Հայաստանով հիացած դափնեկիր գիտնականը, դեռ տարիներ առաջ զգուշացնելով, որ Հայաստանի ընդերքը կառավարվում է թալանի օրենսգրքով, գրված հատուկ դեպքերի ու մարդկանց համար։

Ուր է էկոլոգիան այդ օրենսգրքում․ ճանաչում եք որևէ պատասխանատուի Հայաստանով մեկ սփռված մահաբեր պոչամբարների։ Այս օրենսգրքով Ամուլսարը մեզ հաջորդ ավերածությունն է թողնելու։ Պարզապես, Ամուլսարը ինչքան որ բնապահպանական, նույնքան էլ քաղաքական չարիք է, ոսկու տենդով վարակված։

Հիշում եք, մեր պետության կառավարիչներից մեկը ոսկի արդյունահանող երկրի նեղ օրվա ոսկու պահուստը վաճառեց ինչ որ անհեթեթ հիմնավորմամբ, որի տակ ստորագրեցին ժամանակի իշխանության գրեթե բոլոր հպատակները։

Ինչն է ստիպում, գնալ նույն ճանապարհով, պետության բարձրագույն շահը ընդերքի օրենսգիրք մտցնելու փոխարեն․ գոնե կվերականգնեք Հայաստանի արժանապատվությունը, մեզ թալանողի առջև մոլորվելուց առաջ․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ