Արմեն Հարեյանը գրում է․
Հիմա տեսնու՞մ էք, ովքեր են բռնություն քարոզում մեր ընտանիքներում: Ընտանիքի հայրը չի, այլ հեռուստաեթերի աղբը: Եթե հեռուստացույցով ամեն օր այսպիսի բաներ են ցույց տալիս, բռնության ու դատարկ սերիալներ, կիսաբաց լուսամուտներ ու մի ժամանակ էլ 6րդ զգայարան, այս ամենը թունավորում են ազգի հոգին: Սրանք տղամարդուն կդարձնեն գազան, կնոջն էլ լիրբ:
Հայ տղամարդն այսպիսին չէ, ոչ էլ հայ կինը, այլ հեռուսաեթերն է 30 տարի շարունակ այսպիսի թույն լցնում մեր ժողովրդի վրա: Սա ազգային դավադրություն է: Ժողովուրդ սա ազգային անվտանգության հարց է, որովհետև այսպիսի հաղոդումներով դաստիարակվողները կդառնան էգոիստ խելագարեր ու ոչ սիրող կմնա, ոչ աշխատող, ոչ էլ երկիրը պաշտպանող: Պարոն վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, կոչ եմ անում հատուկ օրենքների միջոցով հեռուստաեթերը մաքրել բռնության քարոզից ու նման աղբից: Դուք ինքներդ այս մասին գրել էիք 2016:
Հիմա ժողովուդը ձեզ տվել է իշխանություն, որ մեր կյանքը մաքրեք այս տեսակի աղբից ու բռնության քարոզից: — Ժողովուրդ ջան, եթե դուք էլ համաձայն էք, խնդրում եմ տարածեք: Սա է բռնության քարոզը: Թող եթերը լցվի հաղոդումներով ուր չկա բռնություն, այլ անձնվիրում, հերոսություն ու քաջություն, աշխատասիրություն, խոնարհություն: Հաղորդումներ, ուր տղամարդը տղամարդ է, կինը կին, իսկ երեխաներին էլ քաջալերվում է լսել ու հնազանդել ծնողներին: Թող մաքրվի եթերը բռնության քարոզից:
Հիմա տեսնու՞մ էք, ովքեր են բռնություն քարոզում մեր ընտանիքներում: Ընտանիքի հայրը չի, այլ հեռուստաեթերի աղբը: Եթե…
Posted by Արմեն Հարեյան on Saturday, August 24, 2019