ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․
«Տեղում` նոր գաղափարներ քննարկելիս»։
Հիշեցնենք, որ Գյումրին այսօր՝ օգոստոսի 25-ին, նշում է քաղաքի օրը: Տոնակատարությունը կրում է «Վարպետների քաղաք» խորագիրը։
Նիկոլ Փաշինյանը Գյումրի է գնացել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, մեծ դստեր՝ Մարիամ Փաշինյանի և փոքր դստեր՝ Արփիի հետ: Գյումրիում են նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Լիլիթ Մակունցը, ՊՆ Դավիթ Տոնոյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզպետը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ նրանք շրջում են նորաբաց Շիրակի փողոցում տեղադրված տաղավարներով: Նիկոլ Փաշինյանը հերթով մոտենում է տաղավարներին:
Տեղում` նոր գաղափարներ քննարկելիս 🙂
Posted by Arayik Harutyunyan on Sunday, August 25, 2019