Գյումրին օգոստոսի 25-ին նշում է «Գյումրու օր»-ը: «Վարպետների քաղաք» խորագիրը կրող միջոցառման շրջանակում ժամը 11:00-ից սկսած բացօթյա տարաբնույթ միջոցառումներ կանցկացվեն քաղաքի տարբեր հատվածներում՝ տոնական համերգներ, ցուցադրություններ, տիկնիկային ներկայացում և այլն: Ամենակարևոր միջոցառումներից մեկը հիմնանորոգված «Շիրազի» փողոցի վերաբացումն է:
«Քաղաքի օր» միջոցառմանը ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լինելու են հյուրեր ոչ միայն հանրապետության տարբեր համայնքներից, այլ նաև տարբեր երկրներից: Օրը կավարտվի կենտրոնական հրապարակում՝ տոնական համերգով և հրավառությամբ:
Ընթացքում լրատվամիջոցներին տրված հարցազրույցներում գյումրեցիները կիսվեցին իրենց մտքերով։
Մանրամասները տեսանյութում՝