Ցնցող բացահայտումներ!!! 550 հազար դոլար կաշառք․Դավիթ Հարությունյանն այդքան միամիտ չէ, ինչքան ձևանում է

Lragir.am-ի զրուցակիցն է «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը

Պարոն Բաղդասարյան, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Երևանի կենտրոնի իրացման գործընթացում ու դրան հաջորդած ՀՀ դեմ ՄԻԵԴ որոշումների կայացման հարցում իր պատասխանատվության ու մեղքի բաժինը չի տեսնում: Վերջերս Բյուզանդի փողոցի նախկին բնակիչ Յուրի Վարդանյանի գործով ՄԻԵԴ-ն աննախադեպ վճիռ կայացրեց՝ ՀՀ կառավարությանը պարտավորեցնելով 1.6 մլն եվրո փոխհատուցում տրամադրել Վարդանյանի ընտանիքին: Դավիթ Հարությունյանն ասում է, որ այս գործերն իր հետ քիչ աղերս ունեն, ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

Դավիթ Հարությունյանն է ապահովել բոլոր իրավական հիմքերը, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը իրացման գոտիների բնակիչների հաշվին հարստանար: Ես պարոն Դավիթ Հարությունյանի փոխարեն ամոթ եմ զգում, որովհետև տղամարդն իրավունք չունի այդպես վարվել: Ես փաստերով կներկայացնեմ Դավիթ Հարությունյանի խոսքերն ու արարքները, կապացուցեմ, թե ինչ հանցագործություն է կատարել անձամբ Դավիթ Հարությունյանը:

2005 թվականին նա հարցազրույց է տվել Ա1+ լրատվական կայքին: Լրագրողի հարցին, թե՝ դուք երբևիցե խախտե՞լ եք Սահմանադրությունը կամ օրենքը, նա պատասխանել է՝ կարծում եմ՝ այո, անսխալ չեմ: Հարցին, թե՝ իսկ երբ պետական պաշտոնյան խախտում է Սահմանադրությունը, դա անում է չարամտորեն, թե՞ անգիտակցաբար: Նա պատասխանել է՝ և-և, կարծում եմ՝ երկու պատճառն էլ առկա են: Իսկ դո՞ւք, հարցնում է լրագրողը: Դավիթ Հարությունյանը պատասխանում է՝ որպես կանոն գիտակցում եմ, որ խախտում եմ կատարել:

Մանրամասները տեսանյութում՝

Նյութի աղբյուր՝ Lragir.am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ