Գյումրին այսօր վերականգնում է հայրաքաղաքի տիտղոսը

Գյումրին տարին տարու վրա իր հմայքը վերականգնում է և հայրաքաղաքի իր տիտղոսն ամուր պահելու է։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Ամեն տարի Գյումրի գալիս տեսնում ես, որ երկրաշարժի հետևնքներից ինչ-որ բան չկա։ Գյումրին իր հմայքի բոլոր դրսևորումներով լիարժեք է դարձնում մեր երկրի այսօրվա կեցվածքը»,-ասաց նա։

Նրա խոսքով, գյումրեցիներն իրենց հոգսերը կթեթևացնենք իրենք իրենց ուժը վերականգնելով, իսկ իշխանությունը պետք է չխանգարի, այլ աջակցի բոլոր նախաձեռնություններին, որոնք ի նպաստ են Գյումրիին. «Այսօր ես Գյումրիի տոնն ավելի լիարժեք եմ տեսնում, մեր ժամանակ այսպիսի լիարժեքություն չկար, որովհետև երկրաշարժի հետևանքները դեռ ուղեկցում էին մեզ։ Այսօր քանդված շենքերը տարեցտարի անհետանում են, գուցե արդեն չկան։ Գյումրին վերականգնել է հայրաքաղաքի իր տիտղոսը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ