Գյումրիում ոստիկանության աշխատակիցը թևից բռնած հեռացրեց տարեց կնոջը, որը ուզում էր նամակ փոխանցել վարչապետին:
Կինը դիմադրում էր եւ բղավում՝ «5 տարի տղես Ղարաբաղ կռվավ, ինվալիդ դառավ, հիմա աշխատանք չունի»։
Նշենք, որ գյումրեցիներից շատերն էին տեսնել ուզում Փաշինյանին:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրու օրն է, և քաղաքի տոնակատարությանը մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տինոջ եւ դուստրերի հետ:
Այս պահին վարչապետը շրջում է Շիրազի փողոցով: