Այն մարդկանց, ովքեր փորձում են մեզ համոզել, որ Փաշինյանի վարկանիշը կտրուկ ընկել է, ես մի խորհուրդ կտայի… Շավարշ Սողոմոնյան

Փաշինյանի վարկանիշի հետ կապված.

Վերջին շրջանում իրենց շատ խելոք վերլուծաբանների տեղ դրած որոշ մարդիկ փորձում են մեզ համոզել, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է գրանցել:

Իհարկե ես չեմ բացառում, որ հանարավոր է հետհեղափոխական ժամանակաշրջանի հետ համեմատած, ինչ որ չափով Փաշինյանի վարկանիշը նվազած լինի, ու դա շատ բնական է և տրամաբանական: Օրինականության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի, բարձիթողի վիճակում գտնվող որոշ ոլորտների կարգավորմանն ուղղված քայլերը բնական է ոչ բոլորի սրտով են, կան մարդիկ և մարդկային խմբեր որոնց շահերից չի բխում նշածս փոփոխությունները: Եվ այդ ֆոնի վրա հնարավոր է Փաշինյանի վարկանիշի որոշակի անկում:

Բայց ինչ վերաբերվում է այն մարդկանց, ովքեր փորձում են մեզ համոզել, որ Փաշինյանի վարկանիշը կտրուկ ընկել է, ես մի խորհուրդ կտայի.
Նմանատիպ հայտարարություններ և կանխատեսումներ անելուց առաջ լավ կլինի հետևեք Վարչապետի տարբեր բնակավայրեր, հանրային վայրեր և հանրային տարբեր միջոցառումներին կատարած այցերին: Գրեթե ամենուր Վարչապետի շուրջ է հավաքվում նրան սիրող և հարգող մարդկանց հոծ բազմություն, ովքեր ցանկանում են տեսնել, բարևել և նկարվել նրա հետ: Այդ մարդկանց աչքերում փայլ կա, հույս կա, հավատ կա, ուրախություն կա, սեր կա: Նրան տեսնելու և բարևելու համար հերթեր են գոյանում: Հատկանշական է նաև, որ նախկինում այդ բնակավայրերում և նմանատիպ միջոցառումներին այլ առիթներով մարդկանց նման բազմություն երբեք չի հավաքվել:

Այսօր հետևում էի Գյումրվա օրվան նվիրված միջոցառումներին և կրկին ականատես եղա, թե ինչպես է ժողովուրդը հարգում և սիրում իր Վարչապետին:
Որոշ մարդիկ կարող են ինչ որ հարցերում համակարծիք չլինել Վարչապետի հետ, որոշ հարցերի շուրջ ունենալ տարբեր պատկերացումներ և մոտեցումներ, բայց միևնույն է մարդիկ գիակցում են, որ Նիկոլն իրենց Նիկոլն է, իրենց ընտրած Վարչապետը: Մարդիկ անկախ ամեն ինչից գիտակցում և հասկանում են, որ Վարչապետի գործողությունները ուղղված են ի նպաստ մեր երկրի և ի բարօրություն մեր ժողովրդի:

Այնպես որ զուր հույսեր մի փայփայեք, Վարչապետի վարկանիշը իչքան էլ որ անկում գրանցի միևնույն է շարունակում է մնալ և շարունակելու է մնալ բարձր: Այս ֆոնին քաղաքական դիակները և մեր պետությունը և ժողովրդին այս վիճակին հասցրած քաղաքական ուժերը կրկին լուրջ քաղաքական դերակատարություն ունենալու զուր հույսեր թող չփայփայեն:

Փաշինյանի վարկանիշի հետ կապված.Վերջին շրջանում իրենց շատ խելոք վերլուծաբանների տեղ դրած որոշ մարդիկ փորձում են մեզ…

Posted by Shavarsh Soghomonyan on Sunday, August 25, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ