Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին։
Հիշեցնենք՝ Գյումրին այսօր նշում է «Գյումրու օր»-ը: «Քաղաքի օր» միջոցառմանը ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հյուրեր կան ոչ միայն հանրապետության տարբեր համայնքներից, այլ նաեւ տարբեր երկրներից:
Օրը կավարտվի կենտրոնական հրապարակում՝ տոնական համերգով եւ հրավառությամբ:
Միջոցառումների հետ կապված օգոստոսի 25-ի վաղ առավոտից փակ են Գյումրու կենտրոնական մի քանի փողոցներ։ Քաղաքային տրանսպորը կաշխատի մինչեւ ուշ գիշեր, իսկ մայրաքաղաքից հյուրերի այցը ապահովվելու համար միայն օգոստոսի 25-ին Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց գնացքների չվացուցակում իրականացվել են փոփոխություններ ՝ միանգամից 2 գնացք է լինելու՝ 9:00-ին եւ 9:40-ին, իսկ վերադարձը Երեւան 23:15-ին եւ 23:45-ին: