Այսօր Գյումրու օրն է: Քաղաքի միջոցառումներին մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը շրջում է քաղաքում, մասնակցում միջոցառումներին։ Վարչապետին ուղեկցում են տիկինն ու դուստրերը։
«Վարպետների քաղաք» խորագիրը կրող միջոցառման շրջանակում ժամը 11:00-ից սկսած բացօթյա տարաբնույթ միջոցառումներ են անցկացվում քաղաքի տարբեր հատվածներում՝ տոնական համերգներ, ցուցադրություններ, տիկնիկային ներկայացում եւ այլն: Ամենակարեւոր միջոցառումներից մեկը հիմնանորոգված «Շիրազի» փողոցի վերաբացումն է:
17։00-23:00-ը տեղի կունենա տոնական համերգ՝ գյումրեցի ու հրավիրված երգիչ-երգչուհիների կատարմամբ: Համերգին ելույթ կունենան նաեւ երգչուհիներ Նունե Եսայանն ու Իվետա Մուկուչյանը: