Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր ունեցվածքը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ մամուլում հրապարակումներ տեսա, թե իբր ես ԿԸՀ հայտարարագիր չեմ ներկայացրել։ Իհարկե, նման պնդումը իրականության հետ որեւէ կապ չունի։

 

Օրենքով սահմանված կարգով՝ թղթային կրիչի վրա հայտարարագիրը ներկայացվել է սահմանված ժամկետում։ Իսկ եթե լրատվամիջոցի ստացած թվային տեղեկատվությունը իրենց համակարգչի վրա չի բացվել, դա կներեք, իմ մեղքը չէ։

Ստորեւ ներկայացնում եմ հայտարարագիրս, որ ԿԸՀ է ներկայացվել դեռեւս նոյեմբերի 24-ին՝ օրենքով սահմանված ժամկետում»։

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նույնպես անդրադարձել է այս թեմային՝ գրելով. «Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայտարարագիր, ըստ որի՝ անցած մեկ տարվա ընթացքում իր եկամուտը կազմել է 12.498.053 դրամ: Այն ներառում է պատգամավորի և վարչապետի իր աշխատավարձը (8.578.958 դրամ), ինչպես նաև Անտարես ՍՊԸ-ի կողմից «Երկրի հակառակ կողմը» վեպի համար իրեն վճարված ռոյալթին (3.919.095 դրամ)։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանի դրամական միջոցները կազմել են 1800 ԱՄՆ դոլար, ունի մեկ ավտոմեքենա՝ 2012 թ. արտադրության HYUNDAI SONATA 2.4: Վարչապետի պաշտոնակատարը չունի որևէ թանկարժեք, այսինքն 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող գույք, որևէ արժեթուղթ կամ այլ ներդրումներ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ