Նոր մանրամասներ․ «Մալաթիա մոլ»-ի խոշոր հրդեհը մեկուսացվել է․․․

Ամբողջ ամառ երկրի տարբեր տարածքներում մոլեգնած հրդեհները, որոնք ոչնչացրել են հեկտարներով տարածքներ, երեկ «ամփոփվել» են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ կրակի մեջ առնելով Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա մոլ»-ի շենքը։

Հրդեհը մարելու համար ժամեր են պահանջվել, մեկ տասնյակից ավելի մարդիկ են տուժել, դեպքի վայր են ժամանել երկրի ոստիկանապետը, ԱԻ նախարարը։ Թեև առայժմ պարզված չէ հրդեհի պատճառը, սակայն ԶԼՄ-ների հետ զրույցներում «Մալաթիա մոլ»-ի աշխատակիցները փոխանցել են, որ ըստ նախնական վարկածի՝ հրդեհը բռնկվել է կահույքի արտադրամասի մի փոքր հատվածում, այնուհետև մեծ բռնկում է տեղի ունեցել:

Նրանք փորձել են մարել հրդեհը, չի հաջողվել, այնուհետև մինչ տարածքից դուրս կգային՝ փորձել են տարատեսակ առարկաներ հեռացնել առևտրի կենտրոնից, մասնավորապես՝ հիշյալ արտադրամասից:

Մանրամասները տեսանյութում՝

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ