Գյումրիում «Քաղաքի օր» տոնակատարությունների շրջանակում այսօր շահագործման հանձնվեց Հովհաննես Շիրազ փողոցը:
Փողոցի կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահված էր մեծանուն բանաստեղծի թոռներին։ Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կնոջ` Աննա Հակոբյանի հետ։
Նշենք, որ փողոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել է «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերությունը՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: 700 մետր երկարություն ունեցող փողոցում իրականացվել են փողոցի երթևեկելի մասի և մայթերի հիմնանորոգման աշխատանքներ:
Տեղադրվել է ասֆալտի ծածկույթի 2 շերտ՝ 6 սմ հաստության ներքին շերտ և 4 սմ հաստության վերին շերտ: Անձրևաջրատար կոյուղացանցի մի մասը նոր է կառուցվել, իսկ մի մասը վերականգնվել է: Հոսանքալարերը վերգետնյայից տեղափոխվել են ստորգետնյա, հին հենասյուները փոխարինվել են նորերով:
Գյումրին նշում է քաղաքի օրը
Posted by Azatutyun TV on Sunday, August 25, 2019