Շատ գոհ եմ հրշեջների աշխատանքից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է գործարար Սամվել Ալեքսանյանը։
«Ես երեկ չեմ դժգոհել, թե դուք ոնց եք հասկացել, որ դժգոհել եմ։ Շատ նորմալ մեր փրկարար ժողովուրդը աշխատում են, շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ»,- ասաց նա:
Գործարարը նաև հերքեց, որ ինքն աշխատողներին հորդորել է պահեստի իրերը հանել կրակի ճիրաններից:
«Լավ հիմա թողեմ գնամ, թողեք նստեմ էլի, ոտքերս ցավում են, սաղ գիշեր ստեղ եմ եղել։ Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա» պատիվ տամ»,- ասաց նա:
Սամվել Ալեքսանյանը նաև հերքեց «Վեգա» խանութ –սրահի սեփականատերը լինելու հանգամանքը։
«Վեգան իմը չէ, Յուրային հարցրեք Վեգան ումն է, շենքն է իմը, դրա համար եմ էստեղ»:
Նշենք,ո ր երեկ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը դժգոհել էր ԱԻՆ-ի աշխատանքից՝ նշելով, որ եթե սկզբից շատ հրշեջ մեքենա գար, «ըսենց չէր լինի»։