Քիմ Քարդաշյանն ամբողջ աշխարհում բազմաթիվ նմանակներ ունի: Չնայած, որ ռուսաստանյան մոդել Անաստասիա Կվիտկոն ռեալիթի-շոուների 35-ամյա աստղի նմանակը չէ, հայուհին նրա համար կատարելատիպ է, որի գեղեցկությունը Կվիտկոն ցանկանում է գերազանցել:
24-ամյա ռուս մոդել Անաստասիա Կվիտկոն աշխարհին հայտնի է դարձել իր շքեղ մարմնի շնորհիվ: Մոդելն արդեն իսկ ունի 10 միլիոն և ավելի հետևորդ Ինստագրամում:
Անաստասիան, ում հաճախ անվանում են նաև «Ռուս Քարդաշյան», հրապարակել է նոր տեսանյութ իր միկրոբլոգում, որտեղ կրում է մարմինն ընդդծող, թափանցիկ զգեստ: