ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու «Մալաթիա մոլի» սեփականատեր Սամվել Ալեքսանյանը դեպքի վայրում են։
«Մալաթիա մոլի» սեփանակատերը` ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կարծում է, որ «Մալաթիա մոլում» բռնկված հրդեհի մասին լուրը եթե շուտ հայտնի դառնար, կրակն այսքան չէր տարածվի։ Այս մասին Ալեքսանյանն ասաց ի պատասխան ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հարցի, թե ինչ իրավիճակ է։
«Կրակն արդեն չորս կողմն էլ տարածվել է։ Որ շուխուրը շուտ տարածված լիներ, երևի սենց չլիներ»,–ասաց Ալեքսանյանը։
Լրագրողների հարցին, թե տեղյա՞կ է` որտեղ է բռնկվել հրդեհը, քանի որ ասում են, որ կահույքի արտադրամասում է այն բռնկվել, Ալեքսանյանը պատասխանեց՝ ո՛չ, տեղյակ չէ։
Վալերիյ Օսիպյանն էլ նշեց, որ հրդեհի առաջացման պատճառները հայտնի չեն ու չեն լինի այնքան ժամանակ, մինչև այն կմարվի ու փորձագետները կուսումնասիրեն դեպքը։