Օրվա կադրը «Եթե ուզում ես թքել Հայոց փայտիկին՝ ընտրիր …»

Նախկին իշխանությունը տնտեսական հաջողություններով առանձնակի պարծենալ չի կարող, այդ իսկ պատճառով ՀՀԿ–ն նախընտրական ծրագիրը հիմնված է Արցախի, եկեղեցու և ավանդական ընտանիքի պաշտպանության անհրաժեշտության վրա։

Դեռ նախընտրական քարոզարշավից առաջ ՀՀԿ–ն հայտարարում էր այն մասին, որ ԱԺ ներկայիս ընտրությունները ոչ թե իշխանությունների (քանի որ Նիկոլ Փաշինյանի դաշինքի հաղթանակը կանխորոշված է) ընտրություն է, այլ ընդդիմության։

«Ժողովուրդն ընդդիմություն է ընտրելու։ Մենք կարծում ենք, որ Հանրապետական կուսակցությունը բավարար փորձ ունի այդ գործառույթը ստանձնելու համար», – ասել էր Վիգեն Սարգսյանը։

Նախընտրական քարոզարշավի օրը հանրապետականները ներկայացրեցին կուսակցության կարգախոսը. «Եթե մտահոգ ես, ընտրիր ՀՀԿ–ին»։ ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը պաշտոնական նախընտրական քարոզարշավի առաջին օրը ներկայացրեց այն հիմնական պատճառները, որի համար քաղաքացիներն իրենց ձայնը պետք է ՀՀԿ-ին տան։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ